25 11 2023

Վարդենիսի քաղաքապետը՝ ՔՊ մտնելու ճանապարհին․ «Հրապարակ»

Վարդենիսի քաղաքապետը՝ ՔՊ մտնելու ճանապարհին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը, ով  երկու տարի առաջ ՔՊ-ին Վարդենիսում հաղթեց, պարզվում է` ցանկություն ունի անդամակցել իշխող ուժին։ ՔՊ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հնարավոր է անկուսակցական, նախկինում ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը համալրի ՔՊ-ի շարքերը` ճամբարափոխ լինի:

Նման ցանկություն կամ մտադրություն ունե՞ք՝ երեկ հարցրինք Խաչատրյանին: Նա, անակնկալի եկած, ասաց, թե իրեն ոչ ոք չի դիմել, որ ինքն էլ մտնի: Այսինքն, ստացվում է՝ եթե դիմեն, կմտնե՞ք ՔՊ։ «Եթե դիմեն, կմտածեմ»: Դուք չե՞ք բացառում։ «Որ մեկը Ձեզ դիմում է, չե՞ք մտածում»: Չէ` եթե մի բան մերժման ենթակա է, անմիջապես մերժում եմ։ «Դե հիմա, դա ես էլ գիտեմ․․․ Ես «Ահարոն Խաչատրյան դաշիքն» եմ հիմա, էս պահին էդ կարամ ասեմ, բայց ես ի՞նչ իմանամ՝ վաղը, մյուս օրն ինչ է լինելու»,- ասաց մտքափոխ եղած համայնքապետը։

Հիշեցնենք, որ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ձեւավորվել է «Համերաշխություն» եւ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների միավորման արդյունքում: Սուրեն Սուրենյանցը երեկ ասաց, որ մեզնից է լսում Խաչատրյանի՝ ՔՊ մտնելու մտադրությունների մասին, հավելեց նաեւ. «Եթե այդ լուրը հաստատվի, հանդես կգամ կտրուկ դատապարտող հայտարարությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ