16 03 2022

Վարդենիսի քաղաքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը․ ՔՊ-ն հեռացավ



Վարդենիսի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ ընտրվեց«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանը։ Ընտրությունից հետո նախքան կավարտվեր նիստը պարտված ՔՊ-ն հեռացավ սենյակից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5: Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել: Դեկտեմբերի 30-ին ավագանու նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը, որին այդպես էլ նախկին համայնքապետը՝ իշխանության ներկայացուցիչը, չհանձնեց կնիքն ու բանալիները։
ՔՊ-ն վիճարկել էր ավագանու նիստում համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը, միաժամանակ պահանջելով նաեւ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Վարչական դատարանի փետրվարի 2-ին մասնակի բավարարել էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ ՔՊ-ի ներկայացրած հայցը՝ անվավեր համարելով վճիռը` Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին ընտրելու վերաբերյալ ավագանու որոշումը, իսկ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասով հայցադիմումը՝ մերժել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ