Վարդենիսի ղեկավարի ընտրության և երդմնակալության ընթացքում ստեղծեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ, բայց մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները, չընկրկեց ոչ մի դժվարության առաջ վստահեցնում եմ ձեզ, որ ավելի նվիրումով ու ոգևորությամբ կյանքի ենք կոչելու մեր բոլոր ծրագրերը: Այս մասին իր ելույթում ասաց Վարդենիսի նորընտիր ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը համայնքապետարանի բակում երդման արարողությունից հետո։
«Չենք կանգնելու ոչ մի դժվարության առջև, ծառայելու ենք մեր հայրենիքի պաշտպանության և շենացման սուրբ գործին»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը