Դատարանը 7 օրվա ընթացքում որոշումը կայացնելու է, երբ որ որոշումը կայացրեց, այն ժամանակ նոր մենք կբարձրանանք շենք, մեր անելիքները կանենք։ Այս մասին ասաց Վարդենիսի նորընտիր ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը համայնքապետարանի բակում երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում։
«Եթե ավագանու ՔՊ-ական անդամները մասնակցեն ավագանու նիստերին, մենք մեծ սիրով կաշխատենք իրենց հետ»,-ասաց համայնքապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը