«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս օրերին տարբեր հարթակներում խոսվում է, թե ընդդիմադիր ուժերի կամ նրանց առանձին ներկայացուցիչների միջև կոնֆլիկտ կա, վեճեր են եղել: Ավելին, նշվում է, թե գլխավոր պատճառն այն է, որ ընդդիմադիրներն արդեն իսկ սկսել են իրար մեջ բաժանել ապագա կառավարության պաշտոնները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պարզունակ մանիպուլյացիա է և դաշտ է նետվում իշխանության կողմից՝ նպատակ ունենալով պառակտում մտցնել ընդդիմության շարքերում, ինչպես նաև հիասթափեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, առավել ևս մայիսի 1-ի հանրահավաքի ու դրան հաջորդող իրադարձությունների շեմին: Ընդդիմությունից մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում, չնայած ընդդիմադիր տարբեր թևերի գործողություններն ապակենտրոն են, սակայն նրանց միջև որևէ լուրջ կոնֆլիկտ չկա, առավել ևս պաշտոնների բաժանման հարցի շուրջ, որը, ինչպես մեզ հավաստիացրեցին, չի էլ քննարկվում:
Մեզ փոխանցեցին, որ անգամ Փաշինյանին փոխարինողի հարցը չի դրվել. բոլորը կողմ են այս մոտեցմանը՝ սկզբից պետք է նրան հեռացնել, այնուհետ կորոշվի թե՛ վարչապետի, թե՛, ընդհանրապես, կառավարության ապագա կոնցեպտը։ Մի խոսքով, այս պահի դրությամբ բոլորի նպատակը նույնական է՝ Հայաստանի ու Արցախի ազատագրում գործող իշխանություններից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը