03 10 2020

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Հայաստան այցերից

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Հայաստան այցերից

Ֆրանսիայի իշխանությունները խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից՝ այդ երկրի տարածքի ուղղությամբ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի կրակոցների ֆոնին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է․

«Լեռնային Ղարաբաղում շարունակվում են բախումները: Ադրբեջանի հետ սահմանին մոտ Հայաստանի տարածքը պարբերաբար ենթարկվել է հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: Այս իրադարձությունների ֆոնին հարկ է սահմանափակել այցելությունները դեպի Հայաստան՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի, նվազեցնել ուղևորությունները երկրի ներսում»,- ասվում է արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Նախարարությունում հիշեցրել են նաև, որ ռազմական դրության կապակցությամբ Ֆրանսիայի՝ հայկական ծագում ունեցող 18-50 տարեկան արական սեռի  քաղաքացիներին արգելվում է լքել Հայաստանի տարածքը:



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ