Կոչ եմ անում արտերկրում ապրող մեր քաղաքացիները զգույշ լինեն և չտրվել ադրբեջանա- թուրքական սադրանքներին։ ԱԺ-ում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ֆրանսիայում հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած միջադեպին
«Կոնֆլիկտը չի կարելի տեղափոխել ճակատամարտից այլ վայրեր: Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում զերծ մնալ բախումներից: Այո, պատերազմի մեջ ենք, բայց այն ընթանում է ռազմաճակատում: Մենք չենք կարող վտանգել մեր հայրենակիցներին։ Հուլիսյան դեպքերից հետո Մոսկովայում տեղի ունեցան նույնօրինակ դեպքեր, երբ հայերի և ադրբեջանցիների միջև ազգամիջյան բախումները հազիվ կանգնեցվեցին։ Հիմա նման բան թույլ չենք կարող տալ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը