Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են: Նման գնահատական տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ТАСС-ը:«Հետկոնֆլիկտային իրավիճակը ընդհանուր առմամբ դրական է զարգանում»,- նշել է նա:
Նշենք, որ Օվերչուկը ներկայացնում է Ռուսասատանը Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը