Ռուս-ուկրաինական ստեղծված իրավիճակում Հայաստանի արձագանքը պետք է լինի հավասարակշռված, զգուշավոր և միջազգային նորմերը պահպանող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Իմ նշած հատկանիշներից որևէ մեկը չունի գործող կապիտուլյանտ իշխանությունը։ Այս իշխանության պարագայում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ անգամ Էրիթերիայի և Հարավային Աֆրիկայի միջև եղած կոնֆլիկտի պարագայում, որովհետև այս մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում միջազգային հարաբերություններ, դինամիկ զարգացող գործողությունների դեպքում չեն կարող ճիշտ գնահատել իրավիճակը, հակազդեցություն և արձագանք տալ»,- ասաց Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը