30 04 2020

Ոչ Էջմիածնի քաղաքապետը, ո՛չ էլ նրա մայրը մեկուսացված չեն․ խոսնակ

Ոչ Էջմիածնի քաղաքապետը, ո՛չ էլ նրա մայրը մեկուսացված չեն․ խոսնակ

Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը մեկուսացված չէ, և քաղաքային խնդիրների կառավարման աշխատանքն իրականացնում է հենց իր աշխատասենյակից։  Վաղարշապատի ինֆեկցիոն կենտրոնում հաստատված վարակի նոր դեպքերից հետո մեկուսացված չէ նաև քաղաքապետի մայրը՝ Մելսիդա Չիլինգարբանը, ով ղեկավարում է այս կենտրոնը։ Սա քաղաքապետարանի լրատվական բաժնից լրացուցիչ անգամ տված պարզաբանումն է՝ երեկվա մեր հրապարակմանը, որը տարընկալման առիթ էր հանդիսացել։  

Երեկ YerevanToday-ը տեղեկություն էր ստացել Էջմիածնում վարակի հնարավոր նոր օջախի հայտնաբերման մասին։

Նշվում էր, որ օրերս 7 բուժաշխատողի մոտ հաստատված դեպքով շտապ Երևան են տեղափոխել Վաղարշապատի ինֆեկցիոն կենտրոնի աշխատակիցները, մյուսները մեկուսացված են: Լուրը չէր մեկնաբանել Առողջապահության նախարարությունը, չհերքելով՝ լղոզված պարզաբանում էր տվել պարետատունը։ Եվ ահա, Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության պատասխանատու Մարիամ Պողոսյանը երեկ ուշ ժամի հայտնեց սպասված լավ լուրը. վարակը չի վերադարձել Էջմիածին, այսօր առկա չէ սկզբնաղբյուրից հետո ձևավորված պատկերը։ Մասնավորաբար, Ինֆեկցիոն կենտրոնի աշխատակցների մոտ ժխտվել է վարակման դեպքը, նրանցից միայն մեկի մոտ է հաստատվել նոր կորոնավիրուսը 

Պարզված է կոնտակտավորների շրջանալը, իսկ մյուսները շարունակում են աշխատել՝ պահպանելով բոլոր սանիտարական  պայմանները։  

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ