Shamshyan.com-ը հայտնում է․
Այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից բնակիչներն օգտագործել են՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկաներ է բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում սկսի 18 հարկանի շենքի համար հիմք փորել:
Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ֆուտբոլի դաշտում և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակչի շահերից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը