08 11 2024

Պոզով-պոչով պադավատապետություն. Գևորգ Ստեփանյան

Պոզով-պոչով պադավատապետություն. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պոզով-պոչով պադավատապետություն

Երևանի բնակիչների 9 %-ի քվեն ստացած քաղաքային <<իշխանության>> հերթական շռայլությունը։

Տարիներ առաջ պադավատապետությունը՝ որպես թալանի հերթական դրսևորում թմբկահարողները, 2024 թ․-ին միայն Երևանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաների ծախսերի համար 25 մլն 164 հազ․ դրամով ավել են նախատեսել քան նախորդ 2023 թ․-ի ցուցանիշը՝ այն հասցնելով 243 մլն 544 հազ․ դրամ։

Ասե՛ք, ընենց գռփենք-չռփենք խելքի չգաք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ