19 10 2023

ՔՊ-ական պատգամավորը կա՛մ ստում է, կա՛մ իրենց նախընտրական ծրագիրը չի կարդացել

ՔՊ-ական պատգամավորը կա՛մ ստում է, կա՛մ իրենց նախընտրական ծրագիրը չի կարդացել

Ազգային ժողովում հոկտեմբերի 18-ին ճեպազրույցի ժամանակ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեղադրեց ռուս խաղաղապահներին և ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո ԼՂ-ում անվտանգության երաշխավորը եղել են ռուս խաղաղապահները: 

Լրագրողները հիշեցրին, որ պաատերազմից հետո՝ 2021 թվականի հունիսին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով՝ ՔՊ-ն գրել էր նախընտրական ծրագրում, որ շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Խանդանյանը պատասխանեց․ «Անվտանգության երաշխավորի մասին չի եղել, ասել է, որ հետամուտ կլինի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Եվ այսպես, բացում ենք «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության նախըտրական ծրագրի «Արցախի հիմնախնդիր» բաժինը․ այնտեղ գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Ծրագրում նաև նշված է՝ «Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»:

Արցախի պաշտպանության բանակի վերակառուցում խոստացած ՀՀ իշխանությունը ընտրություններից անմիջապես հետո՝ օգոստոս ամսին, Արցախից հանց հայկական զորքն ու զինտեխնիկան։

Այս ծրագրով ՔՊ-ն մասնակցել է ընտրության ու ձևավորել կառավարություն, բայց խոստումները ոչ միայն թողել է թղթի վրա, այլև ուրանում է դրանք։

Արձանագրենք, որ ՔՊ-ական պատգամավորը կա՛մ ստեց կամ տեղյակ չէ իրենց կուսակցության նախընտրական ծագրից։ 

Հետևյալ հղմամբ կարող եք մուտք գործել ՔՊ նախընտրական ծրագիր, այնտեղ բազմաթիվ այլ դրույթներ ևս կան, որոնք այդ կուսակցությունը տապալել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ