Մեզ համար շատ կարևոր է ապաշրջափակման գործընթացը և բազմիցս ասել ենք, որ այդ գործընթացն ունի պարամետրեր և սկզբունքներ՝ երկրների իրավազորությունը, օրենսդրությունը, փոխադարձությունը, հավասարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այո, այս սկզբունքների շրջանակներում հնարավոր է իսկապես նախատեսել ադրբեջանական գնացքների, ավտոմեքենաների, քաղաքացիների շարժի որոշակի դյուրացումներ, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե մեզ մոտ, թե Ադրբեջանում, հնարավոր լինի որոշակիորեն կառավարել։
Երբ որ ասում ենք, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն Հայաստանի օրենսդրության և իրավազորության ներքո, սա նաև նշանակում է, որ անվտանգությունը ևս պետք է ապահովի Հայաստանի տարածքում Հայաստանի համապատասխան մարմինները»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը