22 11 2023

Ինչ ունեցվածք ունի հեղափոխությունից հետո քաղաքական դաշտ եկած Սարգիս Խանդանյանը․ «Ժողովուրդ»

Ինչ ունեցվածք ունի հեղափոխությունից հետո քաղաքական դաշտ եկած Սարգիս Խանդանյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը քաղաքական դաշտ է եկել հեղափոխությունից հետո։

Ինչպես ներկայիս իշխանությունների մեծ մասը, այդպես էլ Խանդամյանը նախկին լրագրող է։ Նա 2022 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը ձեռք է բերել, ավելի ճիշտ՝ նրա անունով է գրանցվել 1991 եւ 1995 թվականներին Գեղարքունիքի Գավառ համայնքում (համատեղ սեփականությամբ)։

Տրանսպորտային միջոց Խանդանյանը չի հայտարարագրել։ Խանդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 881 հազար դրամ, որից 7 մլն 962 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 215 հազար դրամ, որը, ըստ նշված հայտարարագրի համապատասխան կետի, հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով էլ Խանդանյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 918 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։

Սարգիս Խանդանյանը այն պատգամավորն է որը ոչնչով աչքի չի ընկել խորհրդարանում։ ՔՊ-ականների համար շոկային էր նաեւ այն, որ այս անփորձ պատգամավորին առաջադրել էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ինչն էլ թեժ քննարկման առիթ էր դարձել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ