28 02 2024

Ադրբեջանն, ըստ ՔՊ-ականի, այլևս հուսալի գործընկեր չէ



Այսօր և վաղը Բեռլինում արտաքին գործերի նախարարները խաղաղության պայմանագրի շուրջ են բանակցելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չի և բանակցությունների ընթացքում բանակցված և համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում, բայց եթե մենք ելնենք այն կանխավարկածից, որ մեկ է՝ հույս չկա, ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա բանակցությունների իմաստ չկա։ Իսկ մեր բանակցությունների ամբողջ իմաստն այն է, որ լարվածությունը նվազեցվի և բանակցային համագործակցության որոշակի շրջանակ ձևավորվի, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն ձևավորել»,- նշեց նա՝ հավելելով, որ մտավախություն կա, որ հնարավոր է լարվածության աճ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ