Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, այս պահին նման քննարկում ու խոսակցություն չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա կրկնեց Նիկոլ Փաշինյանի ասածները՝ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթաց։
Թե ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից՝ Խանդանյանն արձագանքեց. «Կսպասենք ու կհասկանանք՝ արդյո՞ք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ»։
«Արտաքին կողմնորոշումը այնպիսի արտաքին քաղաքականության իրականացումն է, որը կապահովի Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը