հարկային օրենսգիրք
Մամուլի տեսություն 25 01 2019

Արդյո՞ք հարկային օրենսգիրքը տնտեսական հեղափոխություն կանի․ «168 Ժամ»

Սոցիալական բևեռացումը և հարկային բեռի ծանրացումը կխորանա



 

 


Հարկային օրենսգիրքն արդյո՞ք արդարացնում է տնտեսական հեղափոխության ակնկալիքները  

Հարկային օրենսգիրքն արդյո՞ք արդարացնում է տնտեսական հեղափոխության ակնկալիքները  
 

Որոշ վերափոխումներից հետո կրկին շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Չնայած հայտարարած տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին կառավարությունը մեծ հույսեր է կապում այս փաստաթղթի հետ, ինչի մասին վարչապետը հատուկ շեշտեց նաև Դավոսի համաժողովի ժամանակ, այնուհանդերձ առաջարկված տարբերակը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, դժվար է հեղափոխական համարել։

Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո։ Տպավորություն էր, որ օրենսգիրքը ենթարկվում է համալիր վերանայման, կրճատվում է հարկերի քանակը, պարզեցվում և թեթևացվում է հարկային բեռը, ստեղծվում են անհամեմատ ավելի նպաստավոր պայմաններ։ Սակայն ամիսներ տևած քննարկումներից հետո այն, ինչ ներկայացվել է, հեռու է սպասելիքներից։ Որոշ տեղային լուծումներից բացի, փաստաթուղթն այլ բան չի առաջարկում։ Եվ, որ շատ կարևոր է, այն տանելու է երկրում սոցիալական բևեռացման խորացմանը։

 
 
Реклама 09

Կառավարությունը մտադիր չէ Հարկային օրենսգիրքը ծառայեցնել հասարակության համեմատաբար անապահով խավերի եկամուտների ավելացմանը։ Ավելին, նախատեսվում են օրենսդրության այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնելու են հարկային բեռի ծանրացմանը և սոցիալական լարվածության խորացմանը։

Հարկային օրենսգրքի, մասնավորապես՝ եկամտային հարկի փոփոխություններով նախապատվությունը տրվել է բարձր աշխատավարձ ստացողներին, որոնց համար հարկի բեռը կնվազի։ Այլ կերպ ասած, շատ եկամուտներ ունեցողների եկամուտները կշարունակեն ավելանալ, իսկ քիչ ունեցողներինը` ոչ։

Ո՞րն է այստեղ սոցիալական արդարությունը, որը ժամանակին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը։ 

Orphus համակարգ