e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։
Այս թեմայով Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարեկամներ, հանրային քննարկման է դրվել թերևս ամենակարևոր օրինագծերից մեկը, որը վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխություններին։ Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն, «քրքրեք» ոտքից գլուխ: Մինչև նախագծի՝ ԱԺ գալը պետք է վեր հանենք նախագծի հետ կապված բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, քննարկենք, փորձենք լուծումներ գտնել դեռ այս փուլում, որպեսզի վերջում ունենանք հնարավորինս լավ տարբերակ։ ԲՈԼՈՐԻԴ ԼՍԵԼՈՒ ԵՆՔ, միայն խնդրում եմ՝ առաջարկներին կցել հիմնավորումներ և նշել ձեր կոնտակտային տվյալները։ Առաջարկները առանձին հաղորդագրությամբ ուղարկեք տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջին։ Սկսում ենք միասին աշխատել հենց այս պահից, Ժամանակը քիչ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը