Կառավարության՝ հունվարի 17-ի նիստին քննարկվում էր հարկային օրենսգրքի փոփոխման նախագիծը, որն էլ առաջարկում էր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից։
Կառավարության ոչ բոլոր անդամներն էին կողմ նախագծի ընդունմանը, որն, ի վերջո, ընդունվեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիր համարեց մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կարկասների առկայությունը։
«Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել է, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք են, երկորդը բուտկաներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքնաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,- ասա նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը