ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը։
Բողոքը ներկայացրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որը համարում է, որ Թավադյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։
Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Ըստ ոստիկանության, նա փորձել է մարտի 1-ի տուժածներից մեկին համոզել ցուցմունքը փոխել կամ հետ կանգնել դրանից։ Ուշագրավն այն է, որ մամուլում հրապարակվել է այդ ցուցունքը, որը որևէ կերպ չի վնասում երկրորդ նախագահին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը