25 12 2019

Ի՞նչ ցուցմունք է տվել Մարտի 1-ի գործով ոստիկանը, որից Քոչարյանի աջակիցը առաջարկել էր հրաժարվել. «Ժողովուրդ»

Ի՞նչ ցուցմունք է տվել Մարտի 1-ի գործով ոստիկանը, որից Քոչարյանի աջակիցը առաջարկել էր հրաժարվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է. «Երեկ, ինչպես հայտնի դարձավ, ձեր­բակալվեց «5-րդ ալիք»-ի սեփականա­տեր Արմեն Թավադյանը: Պարզվեց, որ վերջինս ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով Նախատեսված հանց­վոր արարք կատարելու կասկածանքով: Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Վարու­ժան Մկրտչյանը «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին առաջարկել է ցուց­մունքից հրաժարվել և դրա դիմաց գու­մար ստանալ: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգր­քի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կե­տով (Սուտ ցուցմունք տալու նպատա­կով վկային կամ տուժողին սուտ ցուց­մունք տալու Նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Ի վերջո, «ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց՝ հասկանալու համար, թե ով է տուժողը, որին, իբր, փորձել են հա­մոզել, որ ցուցմունքից հրաժարվի: «Ժո­ղովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ «Մարտի 1»-ի գործով այդ տուժողը Վրույր Գաբրիելյանն է, որ ներկայումս ՃՈ դասակի հրամանատար է:

Եվ, ահա, ինչպես հայտնի է, «ժողո­վուրդ» օրաթերթի Ձեռքում էին հայտնվել «Մարտի 1»-ի գործով մի շարք պաշտո­նատար անձանց ցուցմունքները, և հրապարակել էինք այդ ցուցմունքների մի մասը: Ուստի հաշվի առնելով իրավիճա­կը՝ ներկայացնում ենք, թե ինչ ցուցմունք է տվել Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով, որ, իբր, նրան համոզել են ցուցմումքը հետ վերցնի: Ուսումնասիրելով ցուցմունքը՝ այնտեղ որևէ տող չկա Ռոբերտ Քոչարյանի կամ այլ պաշտոնա­տար անձի մասին: Մասնավորապես, ՃՈ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով ցուցմունք է տվել և հայտնել է ՀՔԾ քննիչներին, որ ՀՀ ոստիկանությունում ծառայում է 2005 թվականից և ներկայումս զբաղեցնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշ­տի առաջին դասակի հրամանատարի պաշտոնը: Վերջինս ՀՔԾ քննիչներին հայտնել է՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 5:30-ին, գտնվել է տանը, երբ ՊՊԾ գնդից զանգահարել են և ասել, որ տագ­նապ է: ՀՔԾ քննիչը հարցադրում է արել՝ նշելով, թե Ազատության հրապարակում սև համազգեստով դիմակավորված ան­ձանց տեսել է, թե ոչ. եթե տեսել է, ապա ի՞նչ գործողություններ են արել: Ի պա­տասխան՝ Վրույր Գաբրիելյանը հայտնել է, որ նման մարդկանց չի նկատել: ՀՔԾ քննիչի հարցադրումները այսքանով չեն սահմանափակվել, վերջինս ՃՈ պաշտո­նատար անձից հետաքրքրվել է, թե արդ­յոք Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում եղել է և անձնակազմին հրամաններ տվել է:

Ի պատասխան՝ Վրույր Գաբրիելյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով որ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում չի եղել և իրենց հանձնարարական չի տվել, և, ըստ ՃՈ պաշտոնատար անձի, իրենք. Սաշա Աֆյանին այլ տեղ են տեսել: 

Ստորև ներկայացնում ենք մարտի 1-ի գործով տուժող Վրույր Գաբրիելյանի ցուցմունքը , որտեղ որևէ տեղ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կամ ոստիկանության որևէ պաշտոնատար անձի նկատմամբ որևէ ցուցմունք տրված չէ կամ որևէ ուշագրավ տեղեկություն ՀՔԾ քննիչին չի հայտնվում, ուստի հարց է առաջանուծ Վարուժան Մկրտչյանը կամ Արմեն Թավադյանը, ինչու պետք է ճնշեյին ՃՈ դասակի հրմանատարին,որ նա ցուցմունքը հետ վերցներ: Հուսանք այս հարցերի պատասխանը կտա քննությունը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ