Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում է նաև վարչապետի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու։ Նման որոշման են հանգել իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց․ «Կոչ ենք անում այս անգամ չընտրել Նիկոլ Փաշինյանին»:
Իսկ եթե խորհրդարանը, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ապա ԱԺ լուծարումը օրակարգից դուրս կգա կամ առնվազն կհետաձգվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը