Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջադրելու է վարչապետի թեկնածու։ Նման որոշման են հանգել իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո։ Այս մասին հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ն է, քվեարկությունը՝ հոկտեմբերի 24-ի նիստում։
Արտահերթ ընտրությունների գնալու համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը