ԱԺ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում: «Կոչ ենք անում այս անգամ չընտրել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք չեն մասնակցի վարչապետի քվեարկությանը՝ հավատարիմ մնալով ստորագրած հուշագրին։ Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դա ձևական առաջադրում է։ Նշենք, որ երկու անգամ վարչապետ չընտրելու պարագայում խորհրդարանը կլուծարվի, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը