10 10 2023

Երևանը կունենա՞ քաղաքապետ, թե՞ ոչ. Ավագանին առաջին նիստն է անում. ՈւՂԻՂ



 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի համապատասխան՝ 2023 թվականի  հոկտեմբերի 10-ին տեղի է ունենում Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝ քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում և ավագանու հերթական նիստի  գումարման օրվա սահմանում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ ուժի չի հաջողվել ստանալ 50 պլյուս տոկոս ձայներ: Կոալիցիաներ կազմելու մասին ևս դեռ չի հայտարարվել: «Մայր Հայաստան» դաշինքը և «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարել են, որ բոյկոտելու են ավագանու նիստերը:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ