«Մայր Հայաստան» դաշինքի պավիրակությունը հայ համայնքի ներկայացուցիչների հրավերով այցելել է Դոնբաս՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի ժողովրդական հանրապետություն։ Այցը կրում է մարդասիրական, ճանաչողական, քաղաքական, աշխարհաքաղաքական բնույթ։
Այցի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ միջազգային լսարանի և հատկապես ռուսական լսարանի մոտ բարձարաձայնվի արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը։ Այս թեման մենք շոշափում ենք մեր բոլոր հանդիպումներում։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի ժողովրդական հանրապետություն մեր կատարած այցին անդրադարձել են ռուսական ազդեցիկ լրատվամիջոցները՝ էլեկտրոնային և տպագիր, այցը հսկայական հետաքրքրություն է առաջացրել, քանի որ այն աննախադեպ է։ Պատահական չէ, որ ռուսական մեդիա հարթակներում և միջազգային այլ լրատվամիջոցներում արձանագրվել են հազարվոր հրապարակումներ այս այցի վերաբերյալ և այդ հրապարակումները ունեցել են տասնյակ միլիոնավոր դիտումներ։
Հ․Գ․։ Ռուսաստանի դաշնային և տեղական լրատվամիջոցներին տված իմ բոլոր հարցազրույցներում ես հատուկ նշում եմ, որ մենք կողմ ենք հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացմանը, դեմ ենք այլ երկրների կողմից իրականացվող այն քաղաքականությանը, որի շրջանակներում Հայաստանը դիտարկվում է որպես մանրադրամ Ռուսաստանի և Իրանի դեմ նրանց պայքարում։ Մենք կողմ ենք արևմուտքի հետ նորմալ հարաբերություններին, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի և առավել ևս ոչ ընդդեմ Ռուսաստանի։
Հ․Գ․2։ Այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել և ունենալու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարների և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Ընդունելությունը և՛ հայ համայնքի, և՛ երիտասարդության, և՛ հանրապետությունների ղեկավարների կողմից շատ ջերմ է և բարեկամական։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի հետ պայմանավորվել ենք սերտորեն համագործակցել։
ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում հայկական համայնքի ներկայացուցիչնեը մեծ ոգևորությամբ և հայկական հյուրասիրությամբ են մեզ հյուրընկալում, ինչի համար անչափ շնորհակալ ենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը