12 01 2022

Վահան Քերոբյանը ցավում է զոհերի համար, բայց դեմ չէ թուրքական ապրանքներին․ Վահան Քերոբյան



Երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն սահմանափակումները, առաջնորդվեց քաղաքական նկատառումներով։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացմանը։

«Մենք կարծում ենք, որ տնտեսության համար որպես պատասխանատու մարմին պետք է ուշիուշով հետևենք և ամեն կերպ պաշտպանենք այն ընկերություններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում բացվել են և այնպես անենք, որպեսզի իրենց կայացումը չվտանգվի»։

Քերոբյանը նաև հավելեց, որ ինքն անձամբ կողմնակից է եղել թուրքական ապրանքների արգելքի երկարացմանը, բայց քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասնական այսպիսի որոշում է կայացվել։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ