21 08 2024

Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Գազայում առնվազն 50 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Գազայում առնվազն 50 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության թելեգրամյան ալիքում հրապարակված տվյալներին հղումով։

«Վերջին մեկ օրվա Գազայի գատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով 50 մարդ զոհվել է, ևս 124-ը՝ վիրավորվել», - ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելապաղեստինյան հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 40,223-ի, վիրավորվել է 92,981 մարդ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ