22 07 2024

Խոշոր վթար Դավիթ Բեկ փողոցում․ կա 3 զոհ, 1 վիրավոր

Խոշոր վթար Դավիթ Բեկ փողոցում․ կա 3 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», 2 «Nissan» և 2 «ԶԻԼ» մակնիշի ավոտմեքնենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է  ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ,

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ