Կենտրոնական բանկը հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունի բավականին բարձր միջազգային պահուստներ եւ բազմաշերտ գործիքակազմ, որ կարողանա ապահովել արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից, որը այս պահին տեղի չի ունենա: Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
Նա հիշեցրեց, որ ԿԲ-ն 2014-ին շատ հաջող կերպով դուրս եկավ ստեղծված իրավիճակից, որը շատ ավելի վատն էր, քան այսօր է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը