Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է .
«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ամբփոփ տվյալները, ըստ որի` 9 ամիսների հաշվարկով տնտեսական ակտիվությունը կազմել 8,7%: Հատկանշական է, որ աճի տեմպը վերջին ամիսների ընթացքում զգալի նվազել է, ինչը պայմանավորված է ոսկերչական արտադրության և վերարտահանման ծավալների նվազմամբ:
Խիստ մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի համեստ 1,8% աճը, ինչը համադրելի չէ այն գումարներին, որը վերջին տարիներին կառավարությունը ծախսում է, ըստ էության վատնումը է, գյուղ ոլորտի աջակցության վրա:
Միաժամանակ կարելի է կանխատեսել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տնտեսական իրավիճակը էլ ավելի է վատթարանալու, քանի որ գործող իշխանությունները չեն կարողացել գտնել անցած տարվա նոյեմբերից սկսած ոսկերչության աճին փոխարինող այլ ուղղություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը