06 07 2024

Տնտեսության նման իրավիճակից դեպի թուրքական գաղութացում մեկ քայլ է․ «Ժողովուրդ»

Տնտեսության նման իրավիճակից դեպի թուրքական գաղութացում մեկ քայլ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրերից պարզեց, որ 2023 թվականի արդյունքներով` «ԱՄԻՕ» բանկ (նախկին` «Հայբիզնեսբանկ»), «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Յուքոմ», «Հայաստանի Էլեկտրական ցանցեր», «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ընկերությունները տարին ավարտել են վնասով, այլ կերպ ասած`նրանց գոյությունը, համենայն դեպս նախկին տեսքով, վտանգված է։

Հաշվի առնելով դրանց ստրատեգիական նշանակությունը (բանկային, կապի, հանքային և էլեկտրաէներգիայի ոլորտ)` կարելի է ասել, որ վտանգված է ՀՀ անվտանգությունը։

Տնտեսության նման իրավիճակից դեպի թուրքական գաղութացում մեկ քայլ է` որին ո’չ ՀԱՊԿ-ը և ո’չ էլ ՆԱՏՕ-ն չեն կարող խոչընդոտել։

Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունները կարող են տարվա ընթացքում վճարել աշխատակիցների աշխատավարձերից եկամտահարկ, ներմուծումներից կամ այլ գործարքներից ԱԱՀ և այլ հարկատեսակներ, բայց վնաս` նշանակում է չունենալ շահույթ։ Երբեմնի հսկաները այլևս շահույթով չեն աշխատում, համենայնդեպս՝ ըստ փաստաթղթերի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ