17 09 2024

ԿԲ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից

ԿԲ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից

ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:

Մասնավորապես՝

  • Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

 Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

  • Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ
  • Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ
  • Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ