21 09 2024

Քոլոյանը կարգադրել է «Ռադոլուր»-ից հանել իր իսկ նախաձեռնությամբ տեղադրված Բաքվի և Անկարայի ժամացույցները

Քոլոյանը կարգադրել է «Ռադոլուր»-ից հանել իր իսկ նախաձեռնությամբ տեղադրված Բաքվի և Անկարայի ժամացույցները

Հանրային ռադիոյի տնօրենի Ժ/Պ Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երեւանի ժամանակը ցույց տվող ժամացույցը: Այս մասին Քոլոյանը հայտնել է NEWS.am-ին:

«Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև միևնույն է սիրում ես նրանց»»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները, որոնք Բաքվի և Անկարայի ժամանակն էին ցուցադրում, մեծ աղմուկ էին հանել, հաջորդ օրը աշխատակիցները Բաքվի փոխարեն Ստեփանակերտ ցուցանակն էին փակցրել:

Արմեն Քոլոյանն ավելի վաղ ասել էր, որ իր նախաձեռնությունն էր  ժամացույցները այնտեղ տեղադրելը. «Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ