04 05 2019

Մենք լիարժեքորեն չենք օգտագործում այն պոտենցիալը, որը ԵԱՏՄ-ն տալիս է. Կառլեն Խաչատրյան



«Մենք լիարժեքորեն չենք օգտագործում այն պոտենցիալը, որը ԵԱՏՄ-ն տալիս է: 180 միլիոնանոց շուկա մուտքը շատ կարևոր հանգամանք է մեր պետության նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, բայց մեր տնտեսվարող սուբյեկտները բավարար չափի մրցունակություն դեռևս չունեն այդ շուկաներում մրցակցելու իմաստով: Առջիկա տարիներին պետք է այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Yerevan.today-ի հարցին արդյո՞ք ապրանքաշրջանառության նվազում կապվում է քաղաքական պատճառների հետ տնտեսագետը պատասխանեց. «Անշուշտ քաղաքական հանգամանքը տնտեսական պրոցեսների վրա ազդեցություն ունի, բայց չեմ կարծում, որ էական նվազում ունենք: Վերջին մի քանի տարիներին ՌԴ տնտեսությունն էլ այնքան լավ վիճակում չի գտնվում: Այդ հանգամանքն էլ պետք է հաշվի առնել»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ