ԵԱՏՄ անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները նախատեսում են հանդիպում անցկացնել Երևանում՝ հոկտեմբերի 18-ին։ Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտնեց ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։
Նա հայտնեց, որ այդ հանդիպմանը կքննարկվի ինտեգրացիոն օրակարգը։ «Մեր համատեղ աշխատանքը կնպաստի մատակարարումների շարունակական շղթաների ստեղծմանը, արտադրողների համար տրանզակցիաների ծախսերի նվազմանը, արտադրանքի մրցունակության բարձրացմանը ինչպես միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների շուկաներում»,- նշեց Գոհար Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փակել է գյուղատնտեսության նախարարությունը՝ գործառույթները հանձնարարելով էկոնոմիկայի նախարարությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը