15 08 2018

Բելառուսը որոշել է պարտքով ապրել

Բելառուսը որոշել է պարտքով ապրել

Բելառուսը մտադիր է վերաֆինանսավորել արժութային պարտքի վճարումների 50 տոկոսը: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկուն, գրում է Lenta.ru-ն: Պարտքը կազմում է 3.7 միլիարդ դոլար:

«Մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ չմեծացնենք պարտքը: Մենք իդեալական ենք համարում 50-50 ձևաչափը (կեսը վճարել, կեսը վերաֆինանսավորել)»,- լրագրողներին տեղեկացրել է Մատյուշևսկին:

Նա նաև հայտնել է, որ Բելառուսը մտադիր է ռուսական վարկից, որի մասին խնդրել էր դեռևս գարնանը, վերաֆինանսավորել մեկ միլիարդ դոլար, սակայն այդ հարցով բանակցությունները դեռևս շարունակվում են: Մատյուշևսկին մամուլին հորդորել է չդրամատիզացնել իրադարձությունները՝ նորմալ համարելով ձգձգվող բանակցությունները:

2017 թվականի օգոստոսին Ռուսաստանը Բելառուսին 700 միլիարդ դոլարի պետական վարկ է տրամադրել 10 տարով: 2018 թվականից Բելառուսը պարտավորվել է այն մարել երկու տրանշով՝ ապրիլին և հոկտեմբերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ