Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից ռուսական տարածքի վրա ATACMS հեռահար հրթիռների կիրառումը, գրում է New York Times-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Reuters-ն էլ հայտնում է, որ Ուկրաինան ծրագրում է առաջիկա օրերին ATACMS հեռահար հրթիռներով առաջին հարվածները հասցնել Կուրսկի մարզին:
Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, հետևելով ԱՄՆ-ին, թույլ են տվել Ուկրաինային հարվածներ հասցնել ՌԴ տարածքին ՝ օգտագործելով իրենց հեռահար սպառազինությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Figaro պարբերականին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը