14 06 2023

Ճանապա՞րհ եք ուզում բացել թուրքական ապրանքների համար․ Գառնիկ Դանիելյան

Ճանապա՞րհ եք ուզում բացել թուրքական ապրանքների համար․ Գառնիկ Դանիելյան

Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել. Այս տարի գյուղմթերքը մթերվել է խայտառակ ցածր գներով, մինչդեռ, շուկաներում իրացվում է բավականին բարձր արժեքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Բազմաթիվ գյուղացիներ ահազանգում են, որ շատ քիչ թվով բեռնատարներ են մոտեցել մթերման համար։ Հատկապես նվազել է ծիրանի հանդեպ հետաքրքրությունը։

Ռուբլու անկմամբ պայմանավորված՝ գյուղմթերքի արտահանումը ևս ձեռնտու չէ։

Հուսահատության մեջ են նաև կարտոֆիլագործները։ Այս տարի չափազանց ցածր գնով, նախորդ տարվա համեմատ՝ 3 անգամ ավելի էժան են վաճառել կարտոֆիլը։ Չարտահանելու արդյունքում կարտոֆիլը տոննաներով փչացել է։

Զգալիորեն նվազել է կենդանական ծագման արտադրանքը,  անասունների գլխաքանակը։

Վերացման եզրին է խաղողագործությունը։

Թեև կառավարությունը խոսում է 35 միլիարդ դրամի սուբսիդավորումից, Էկոնոմիկայի նախարարը փորձում է համոզել, որ իրենք գյուղացուն մենակ չեն թողել, որ իրականացնում են մի շարք աջակցության ծրագրեր, փաստն այն է, որ գյուղատնտեսությունը խայտառակ վատ վիճակում է։

Գյուղատնտեսության ձախողումը անվտանգության լուրջ սպառնալիք է ՀՀ-ի համար։

Զավեշտալին այն է, որ Արարատի մարզում արդեն զգուշացրել են գյուղացիներին աշնանացանի ժամանակ ջուր չունենալու մասին։

Ո՞րն է ձեր նպատակը, պարոնայք։ Հայաստանում գյուղատնտեսությունը ձախողելով` ճանապա՞րհ եք ուզում բացել թուրքական ապրանքների համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ