24 10 2024

Պայքարը քննադատում են մարդիկ, ովքեր Փաշինյանի հետ զբաղված էին Արցախը հանձնելով. Գառնիկ Դանիելյան



Այսօր «Սրբազան պայքար»-ը քննադատում են այն մարդիկ, որոնք ոչինչ չեն արել, մատը մատին չեն տվել։ Այս մասին վերջին ամիսներին իրավապահ մարմինների կողմից քաղաքական դրդապատճառներով «Սրբազան պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Արցախի կորստի ժամանակ, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, քաղաքական գործիչներ դուրս եկան պայքարի, այդ մարդիկ ո՞ւր էին, Նիկոլ Փաշինյանի հետ զբաղված էին Արցախը հանձնելու գործընթացով: Կիրանցում տեղի ունեցած իրադարձությունները կարևո՞ր չէին իրենց համար։ Սրբազան շարժումը պատրաստ է բոլոր առաջարկները քննարկելու, պայքարի դռները բաց են բոլորի համար, այնպես որ համագործակցողը կհամագործակցի, պայքարողը կպայքարի, իսկ ստատուս գրողը կմնա ստատուս գրող»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ