Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․
«Ձեր իշխանության գալու առաջին իսկ օրվանից խոսում եք կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, բայց այսօր մենք տեսնում են, քր այդ կոռուպցիան ոչ մի տեղ չի անհետացել, ընդհակառակը քանի գնում, ավելի է խորանում։ Տարբեր օրինակներ կարող ենք բերել, դիցուկ քաղաքապետարանի օրինակը, երբ որ Հայկ Մարությանը էն ժամանակ, որ քաղաքապետ էր այնհետև դուրս եկավ կամ հանեցին նրան, ասում են՝ միլիոնավոր դոլլարների չարաշահում է արել։ Եթե չեմ սխալվում 40 մլն․ և ավել դոլլարի մասին է խոսքը, բայց կարծես որևիցե մի բան չկա, հիմա արդեն նոր իշխանություն ա ձևավորվել քաղաքային և նաև ձեր պատգամավորների կողմից մի քանի անգամ տեսել եմ այդ կոռուպցիոն սխեմաներ։ Որ քաղաքապետարանում կոռուպցիա կա, դա ակներև է, այսինքն դա այլևս անթաքույց է։ Մեր հասարակությունը ամեն օր դրա ականատեսն ա լինում սկսած շինթույլտվություններից, տարբեր այգիների բարեկարգում և այլն և այլն։ Որտեղ գնում ուսումնասիրում, տեսնում ես, ամբողջությամբ կոռուպցիա է։ Այս ամեն ինչի մեջ դուք ձեր պատասխանատվության բաժինը տեսնո՞ւմ եք, և արդյոք ձեր գնահատմամբ էդ կոռուպցիան, որ մի ժամանակ ասում էիք՝ պոզով պոչով չէ և էն ժամանակ քննադատում էիք, երբ ընդդիմադիր էիք քննադատում էիք տարբեր մարդկանց, որոնք ժամանակին որևէ ունեցվածք չեն ունեցել, բայց հետագայում ունեցվածքի են տիրացել։ Այսօր կարծես թե էս կոռուպցիոն, էս ամբողջ խայտառակության մեջ փորձվում է տարբեր սկանդալներ քողարկել, ծածկել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը