Մենք չենք կարող հանգիստ նստել և սպասել, թե ցեղասպան Ադրբեջանը ինչ ապօրինի որոշումներ է կայացնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԳՆ շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Արդեն լրանում է մեկ տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և արդեն տարիներ շարունակ Բաքվում գտնվող մեր ռազմագերիները անազատության մեջ են։ Մենք չենք կարող հանգիստ նստել և սպասել, թե ցեղասպան Ադրբեջանը նչ ապօրինի որոշումներ է կայացնում։ Այսօր մենք ականատեսն ենք լինում Արտաքին գործերի նախարարության քաղաքականությանը, որը մատը մատին չի տալիս, որպեսզի օր առաջ այնտեղ գտնվող ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ։ Հակառակը՝ հնչում են հայտարարություններ, որոնք էլ ավելի են դժվարացնում այնտեղ գտնվող մեր ռազմագերիների վիճակը։ Հայաստանը համաձայնություն տալով COP29 անցկացվի Բաքվում պետք է պահանջի, որ այնտեղ գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը