24 01 2022

Ձեզ մանդատ են տվել՝ իշխանության պաշտպանը լինելու համար․ պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածուին



 «ՄԻՊ-ի թեկնածութուն առաջադրել են մարդիկ, ովքեր ՀՀ-ում ընդունելի են համարել դագաղներով իշխանության գալը,  պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելը և այլն։  Տիկին Գրիգորյան Դուք նշում եք, որ մասնագիտական գործունեությունն  է բացառապես Ձեր պաշտոնավարման շարունակությունը, ախր Ձեզանից բացի այլ հանրային ծառայողներ են եղել , օրինակ ՝ ես , և երբ Դուք ասում եք բացառապես մասնագիտական հիմունքով եք շարունակել և Ձեր նկատմամբ այ լ պահանջներ չեն եղել թերահավատորեն եմ ընկալում։ Բոլորիս աչքի առջև է, թե ինչպես են մի լայքով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում, ինչպես են մի ստատուսի համար պաշտոն տալիս և՝ հակառակը»,-ԱԺ ամբիոնից դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստեինե Գրիգորյանին ասաց Աննա Մկրտչյանը։

«Ձեր հարցուպատասխանը, հիմնականում  ընդդիմադիր պատգամավորերի հետ, ցույց տվեց, որ ամեն դեպքում Ձեզ այստեղ մանդատ են տվել իշխանությանը պաշտպանը լինելու , ոչ թե Մարդու իրավուքների պաշտպանը լինելու համար»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ