27 12 2021

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են մոտ 1000 տրանսպորտային միջոցի անվտանգ տարանցումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են մոտ 1000 տրանսպորտային միջոցի անվտանգ տարանցումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ամանորյա և սուրբծննդյան տոներին ընդառաջ վերջին մեկ օրում ապահովել են մոտ 1000 ավտոմեքենայի անվտանգ անցումը Լաչինի միջանցքով և դիտակետերով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են ավտոտրանսպորտային միջոցների տարանցումն անցակետերով: Ստուգման են ենթարկվում բոլոր ավտոմեքենաները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի ստուգման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ