Միացյալ Նահանգները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում են հավատալ՝ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան դա անել։ Դա իրավունք է, որը պետք է պաշտպանված լինի»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը