ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ տեղեկությունը հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտնել է, որ Ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետությունից վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։
«Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը