18 10 2021

Սա ավելի մեծ հաղթանակ է, քան կարելի է կարծել․ Պետրոսյանը՝ Առուշանյանի տարած հաղթանակի մասին



«Սա ավելի մեծ հաղթանակ է, քան կարելի է կարծել»,-նման գնահատական հնչեցրեց Գևորգ Պետրոսյանը՝  Գորիսում տեղի ունեցած ընտրություններում Առուշ Առուշանյանի տարած հաղթանակի մասին։  

«Այնպես չէ, որ այն միայն Առուշ Առուշանյանի կամ գորիսեցիների հաղթանակն էր, այլ նաև այս երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգվածների հաղթանակն էր»,- ասաց  Գևորգ պետրոսյանը։

Ըստ  ԱԺ նախկին պատգամավորի  ընտրության արդյունքներն ապացուցեցին , որ սյունեցին լեռնային ոգու  տեր է և նրան հնարավոր չէ կոտրել:  Պետրոսյանը հիշեց, որ նույն ՔՊ-ականները պնդում էին, որ սյունեցիեներն արդեն կոտրվել են, բայց ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նրանք չեն կոտրվել:

«Երեկ սյունեցին արձանագրեց մի հայտնի ճշմարտություն, որ բանտարկված առյուծն ավելի զորավոր է, քան՝  ազատության մեջ վխտացող բորենիները»,-ասաց Աժ նախկին պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ