Փաստաբան, նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով դիմում է Երևանի քաղաքապետին՝ թափառող շների թեմայով։
Տեսանյութում նշում է․ «Ամբողջ Երևանը լցված է թափառական շներով․ ես ապրում եմ Ծարավ աղբյուր փողոցում, որտեղ շները վխտում են և վտանեգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար։
Ինքս անձամբ առնչվել եմ այդ վտանգի հետ նախորդ տարի։ Իհարկե՝ ես կարողացա պաշտպանվել և ոչ միայն պաշտպանվել, բայց մարդիկ կան, տարեց մարդիկ են, դուրս են գալիս ման գալու կամ աառավոտյան գնում են զբոսանքի, և շները հարձակվում են մարդկանց վրա, ո՞նց պաշտպանվեն։
Եվ երբ ես հրապարակում արեցի ինձ վրա հարձակման արդյունքի մասին, մի ֆեյսբուքյան դինոզավր, կրծքերը գցած-նկարված, ամեն մեկը մի դելֆին, ինձ գրել է՝ անտակտ, անկիրթ մարդ․ յանի՝ ես ինչի՞ եմ հարվածել շանը։
Տո ա՛յ դեբիլ, դու եթե կիրթ ես, կարդացե՞լ ես սահմանադրության երրորդ հոդվածը, որտեղ ասում է, որ Հայաստանում մարդն ա բարձրագույն արժեք, ոչ թե շունն ու կատուն, այ դեբիլ։
Ես խնդրում եմ պարոն Ավինյան, զբաղվել այդ խնդրով, մեկուսացնել այդ թափառական շներին։ Չեմ ասում սատկացնել, պարզապես մեկուսացնել, որոնք վնասում են երեխաներին, ծերերին, որոնք չեն կարող պաշտպանվել։
Ի դեպ, կուրծք ասեցի՝ հիշեցի։ Երեկ չէ առաջին օրը մի կին է զանգել, բա՝ ես փաստաբան Գևորգ Պետրոսյանի հե՞տ եմ խոսում։ Խնդրում եմ ինձ օգնել։ Ասի՝ խնդրեմ, ասեք, ի՞նչ իրավական խնդիր է։ Բա՝ իրավական խնդիր չէ, կրծեքերս վիրահատել են, ինձ օգնություն է պետք։ Ասի՝ տիկին ջան, էդ հարցվով դիմեք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Որովհետև ես դրանցից չունեմ, որ ձեզ օգնեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը