Քանի որ իշխանությունը չի կարողանում ապահովել օտարերկրյա ներդումներ, սկսել է մտնել տարբեր գործունեությամբ զբաղվող անձանց գրպանը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եփերում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը․
«Ըստ լրատվականների՝ Կառավարությունը մտադիր է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, համաձայն որոնց, բարձրացվում է փաստաբանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող շրջանառության հարկի շեմը, իսկ հաջորդ տարվանից՝ կրկնապատկվում: Նախատեսվում է փաստաբանի ծառայությունը շրջանառության հարկից տեղափոխել ընդհանուր հարկման հարթություն ու գանձել 20% ԱԱՀ: Իսկ 2025-ից նախատեսվում է զավեշտալի փոփոխություն, որ սահմանափակվի փաստաբանի կողմից անվճար ծառայություններ մատուցելու հնարավորությունը»,- ասել է նա: Ըստ պատգամավորի՝ սա անխոհեմ քայլ է, որը վնասելու է քաղաքացիներին. «Եթե օրինակ ես սովորական խորհրդատվության համար քաղաքացուց պահանջում եմ, ենթադրենք, 40 հազար դրամ, փոփոխության արդյունքում պահանջելու եմ 50 հազար դրամ, քանի որ իմ ծախսերն ավելանում են, ու քաղաքացին իրավունք չունի ինձ մեղադրել դրա համար»,- հավելել է Պետրոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը